Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Screenshot_6

Ազգային հարցերի շուրջ, գաղափարական հարցերի շուրջ  պիտի լինի միասնականություն։ Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասել է օկուպացված Արցախի Դադիվանքի վանահայր Հայր Դերենիկը, վերջինս Կիրանցում է և միացել է Տավուշից տարածքների հանձնման դեմ պայքարին։

«Միասնականության մեջ առաջին պայմանը  սերն է, երկրորդը՝ հարգանքը։ Այսինքն, եթե անունով մենք միասնականություն ենք կոչում, բայց իրար նկատմամբ սեր ու հարգանք չունենք, դա կմնա  միայն խոսք ու այդ խոսքով միայն մենք իրար կսկսենք իրար չհարգել, չսիրել։ Եթե հավաքվել ենք այստեղ, ուրեմն բոլորս մի գործ պետք է անենք» ,- ասել է Հայր Դերենիկը։

--00—ՅՄ