Ղազախստանը պատրաստ է բանակցության հարթակ տրամադրել ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլև ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

գգ

Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային: Նման հայտարարություն է արել Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը․



«Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել խաղաղությանը վերաբերող բոլոր գործընթացներին։ Խոսքը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի մասին չէ, նաև Հայաստանի և Ադրբեջանի, Սիրիայի խնդրի, Իրանի խնդրի», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել, որ բանակցությունների համար հարթակ կտրամադրի Հայաստանին ու Ադրբեջանին, ակնկալվում է, որ այդ երկրում առաջիկայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։



 

--00—ՍՊ