ՔՊ-ական պատգամավորները ժողովրդավարության զարգացումը կապահովեն ԱՄՆ-ի հետ աշխատանքներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ֆ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկի հետ, հայտնում են «ՔՊ» կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում:

--00—ՍՊ