ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, որը այլընտրանքային Հայաստան-Վրաստան մայրուղին է հանդիսանում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում ևս։
Այս քայլով քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։
--00—ՅՄ