Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

photo

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք նման ձեւաչափով: Շատ կարեւոր է, որ ե'ւ մեր բարեկամական խումբը Ֆրանսիայում, ե'ւ Ձեր ղեկավարած բարեկամական խումբը Հայաստանում հնարավորություն է ունենում տեսնել իրադրությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ այցելել տարբեր տարածաշրջաններ եւ փորձել հասկանալ մեր համագործակցությունը նաեւ տարածքային եւ տեղական մակարդակներում»,- մասնավորապես ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

--00—ՅՄ