Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2024-03-02_17-46-36

Մարտի 2-ին, ժամը 14։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։23-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 80 քմ) կառուցատարրերը և խոտածածկույթ (մոտ 2000 քմ):

--00—ՅՄ