Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

պպ.

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սամվել Նահապետյանը նրան հարցրել է.

«Մհեր Գրիգորյանը հանդիպել է այսօր ԱՄՆ դեսպանին, չե՞ք կարծում, որ այս պրոցեսներն ուղիղ կապ ունեն էս հանդիպումների հետ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

 «Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ  տեղի ունեցող զարգացումների դետալներն ընդգծում են ընդհանուր պատվեր։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն հայ ժողովրդի թշնամիները չեն, բայց ստեղծված իրավիճակում փորձում են մաքսիմալ կապիտալիզացնել իրադարձությունները` հօգուտ սեփական շահերի։ Վերջիվերջո, թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող վերջին արգումենտն այն է, որ՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզանից ի՞նչ եք ուզում։

Անշուշտ, այդ փաստարկն ազնիվ չէ, գոտկատեղից ներքև հարված է հիշեցնում։ Նախ Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ ունեն իրենց թողած մատնահետքերը։ Եվ երկրորդը, հայ ժողովրդի իրական բարեկամներն այդպես չպիտի վարվեն։

Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության։ Ոնց որ Կիևյան կամրջի մոտ ձորը նետվող մարդ տեսնեք և փոխանակ ոստիկանություն շտապ կանչեք կամ համոզեք, որ չթռչի, մեկը լայվ մտնի՝ դիտումների խաթր ինքնասպանությունն ուղիղ եթերում հեռարձակելու, մյուսը քաջալերի՝ «ճիշտ ես անում, ախպե՛ր» ոճի մեջ, մյուսը գտնի նետվողի հարևաններին և հետները քննարկի նրա հողամասի ճակատագիրը։ Սրտացավ մարդիկ այդպես չեն վարվի։ Նույնը Հայաստանի ներկա իրավիճակին է վերաբերում»:

 --00—ԼՀ