Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 3 վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ֆֆ

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 46-ամյա Անդրանիկ Դումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սոս Առաքելյանի վարած «Iveco» մակնիշի  բեռնատարը (մանիպուլյատոր): 



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։



--00—ՍՊ