Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր աջակցությունն է հայտում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

գգ

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին՝ հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարում.

«ՀՀ ներկայիս կառավարիչը, մտածելով միայն իր իշխանությունը պահելու մասին, երկիրը տանում է միակողմանի զիջումների ճանապարհով, ինչն էլ միայն ավելի է գրգռում է թշնամու ախորժակը։

Իրավիճակի նման ընթացքը լուրջ վտանգ է ներկայացնում մեր պետականության համար։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում միանալ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող ազգային միասնության պայքարին և վերջ դնել ստի, պառակտվածության և պարտությունների այս շղթային»,- նշվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։ 



--00—ՍՊ