Իժերի ծնունդներ, ստորություն է Սրբազանին մեղադրելը, Նիկո’լ, բարոյականություն ունենաս, կհեռանաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Բագրատ Սրբազանին ճանաչել եմ երիտասարդ տարիքում, ԱԻՄ-ական էր, ուղարկեցի Գորիս որպես աշխարհազոր։ Ստորության գագաթն է մեղադրանքներ ներկայացնել Սրբազանին, իժերի ծնունդներ են դրանք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի դեմ հնչող մեղադրանքներին։

«Փոքրիկը երևի չգիտի Գևորգ կաթողիկոսի մասին, որը չնահանջեց, նախընտրեց մեռնել և կերտեց Սարդարապատը։ Սարսափելի բան չկա, երբ ազգային կյանքին մասնակցում են հոգևորականները, Նիկոլը վախենում է աթոռից, բայց մեր առաջնային խնդիրն է Նիկոլին կալանավորել ու տանել բանտ, այլապես կսպանվի ժողովրդի ատելության պատճառով։ Նրան շրջապատող մարդիկ պետք է մտածեն՝ էս խրթվիլակի համար մեր երեխաներին չպետք է զոհենք»,- ընգծեց Հայրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ