Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ff

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։



Աստված է մեր Տերը:

Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Ըստ աղբյուրի`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

--00—ՍՊ