Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

խա

 Ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել  Ուկրաինայի Խարկովի մարզի` մարտական գործողություններին հարակից շրջաններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ մանրամասնելով, որ Չուգուևի, Խարկովի, Բոգոդուխովի շրջաններից ընդհանուր առմամբ տարհանվել է 10 314 մարդ։

Ավելի վաղ՝ նա տեղեկացրել էր մարտական թեժ գործողություններին հարակից այդ շրջաններից բնակիչների տարհանման գործընթացի մասին:

--00—ԼՀ