Խարկովի բնակիչները ռուս զինվորների համար թունավոր կարկանդակներ են պատրաստել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

33032790.jpg

Առնվազն երկու ռուս զինծառայող է մահացել, ևս 28-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին, ինչպես գրում է meduza.io կայքը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

«Ուկրաինացիները բոլոր հնարավոր միջոցներով դիմադրում են զավթիչներին։ Ըստ առկա տեղեկությունների՝ Իզյումսկի շրջանի (Խարկովի մարզ) տեղի բնակիչները թունավոր կարկանդակներ են «հյուրասիրել» Ռուսաստանի Դաշնության 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ռուսներին»,- ասվում է հետախուզության հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել թունավորված զինվորների մասին ուկրաինական կողմի տվյալները։ Անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

--00—ՀԶ