Երևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

photo_2024-04-30_14-36-54

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է  ապրիլի 29-ին Երևանում հնչած կրակոցի փաստով:

Այդ օրը՝ ժամը 19:45-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքեվ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ազատ Տոնապետյանն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ