Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

6630b1e0dae276630b1e0dae2817144672966630b1e0dae256630b1e0dae26

Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։

--00—ՅՄ