Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

f

Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սևակ Հ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հեղնար Վ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Սևակ Հ․-ն և իր ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Մ․-ն, մյուս վարորդ Հեղնար Վ․-ն և իր ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Լիլիթ Ա․-ն, և Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 


--00—ՍՊ