Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20%-ով նվազ վճարելու հնարավորությունը իրավախախտ վարորդների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ii

Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ 11․222 անձ արդեն իսկ գրանցվել է Roadpolice.am համակարգում՝ էլեկտրոնային ծանուցման արդյունքում 20 տոկոս նվազ կիրառման համակարգից օգտվելու համար։

«Օրինակ, եթե տուգանքը 5000 դրամ է, 20 տոկոս արտոնության դեպքում քաղաքացուն ուղարկվող որոշման մեջ հստակ ֆիքսված է լինելու, որ այդ խախտման համար նա պետք է վճարի 4000 դրամ։

Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից», նշեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Գրանցման տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։  

--00—ԼՀ