ՌԴ-ն մարդասիրական միջանցքներ է բացել Կիևում, Չեռնիգովում, Սումում, Խարկովում և Մարիուպոլում 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Ռուսաստանի զինված ուժերը, որոնք հատուկ ռազմական գործողություն են իրականացնում Ուկրաինայում, խաղաղ բնակչության անվտանգ դուրս գալու համար մարդասիրական միջանցքներ են բացել Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքներում՝ Կիևում, Չեռնիգովում, Սումում, Խարկովում և Մարիուպոլում։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ 

«Խաղաղ բնակչության անվտանգ անցման համար հայտարարվել է լռության ռեժիմ ու ժամը 10:00-ից դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները», - հավելել է նա։ 

Նկատենք, սակայն, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռազմական ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ մարդասիրական միջանցքներով ոչ մի խաղաղ բնակիչ դուրս չի եկել այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել վերջին չորս օրերի ընթացքում։ Ըստ այդ հայտարարության՝ ուկրաինացի ազգայնականներն արգելում են քաղաքացիներին լքել բնակության վայրերը՝ օգտագործելով նրանց իբրև «կենդանի վահան»։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ