ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

մի.

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համախառն ներքին արդյունքը զգալիորեն ավելի արագ է աճում, քան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ։

«Ինտեգրացիոն միավորումները  համոզիչ արդյունքներ են  ապահովում։ Մասնավորապես, նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ում համախառն ներքին արդյունքի աճը գնահատվում է 3,8 տոկոս, ինչը ավելին է, քան համաշխարհային միջին ցուցանիշը և, իհարկե, զգալիորեն ավելին, քան Եվրամիությունում, որտեղ այն կազմել է մոտ 0,5%»,- ասել է Միշուստինը։

--00—ԼՀ