Քննարկվել են զբոսաշրջության գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

քնն.

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կողմերը քննարկել են ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները, զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել դրանք շարունակական դարձնելու վերաբերյալ։

 --00—ԼՀ