ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը հայտարարություն է արել․
«Վարչակազմը իր քաղաքացիների լեգիտիմ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆԱՓԱԽՈՒԹՅԱՆ համար պայքար։
- Հիմա շատերն արդեն չեն հիշում, թե ոնց սկսվեց ամեն ինչ։
2024թ․ մարտի 12-ին տեղի ունեցավ վարչապետի երկար ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց տարածքների վերադարձի մասին։ Այդ օրվանից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ սկսեցին անհանգստանալ և ինքնակազմակերպվել։
- Մարտի 18-ին Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բնակիչները 3,5 ժամ շարունակ պնդեցին իրենց անհամաձայնությունը և անհանգստությունը, փորձեցին պաշտպանել իրենց իրավունքները, արեցին տարբեր առաջարկներ, վարչապետին առձեռն հանձնեցին մոտ 300 ստորագրություններով Ոսկեպար համայնքի ուղերձը՝ https://voskepar.com
Մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին և կոչ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին ՝ միասին վերակառուցել և վերադարձնել մեր պետության կենսունակությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ից սկսած ՀՀ ԱԺ ամենամսյա նիստի ընթացքում ԲՌՈւՆՑՔԴ ԲԵ՛Ր նախաձեռնության անդամները, ինչպես նախօրոք հայտարարվել էր, ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությանը գրավոր դիմում-պահանջ հանձնելուց 1 շաբաթ անց,
արդեն բանավոր կերպով իր պահանջները ներկայացրեց գործող պատգամավորներին»։
--00—ՍՊ