Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

չի

 Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ին,  այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզում կայացած հանդիպմանը։

Մայիսի 10-ին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման թեմայով։ Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։

--00—ԼՀ