Թուրքիան աջակցում է Ռուսաստանի մասնակցությանը Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

թու.

Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Անկարան շարունակում է մնալ այն կարծիքին, որ բոլոր կողմերը պետք է մասնակցեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններին։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան այս մասին նախկինում խոսել է բոլոր միջազգային հարթակներում՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության։

Ըստ  մամուլում շրջանառվող տեղեկութոյւնների՝  հունիսին Շվեյցարիայում պետք է անցկացվի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով, որին հրավիրված են 80-100 երկիր։

Ռուսաստանը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Սակայն Մոսկվան շահագրգռված չէ մասնակցել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ այնտեղ քննարկվելու է միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», և Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվելու։

 --00—ԼՀ