ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

դդ

Արաբական Միացյալ Էմիրությունները մերժել է Եմենում և Իրաքում գտնվող թիրախներին հարվածելու համար Աբու Դաբիի «Ալ Դաֆրա» ավիաբազան օգտագործելու՝ ԱՄՆ-ի խնդրանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Ամերիկյան հանդեսը, վկայակոչելով էմիրաթցի պաշտոնյային, նշել է, որ ԱՄԷ-ն սահմանափակումներ է կիրառել Իրաքում և Եմենում գտնվող թիրախների դեմ ԱՄՆ կործանիչների գործողությունների համար։ Նշված պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում, ասել է, որ որոշումը կայացվել է ինքնապաշտպանության նպատակով։

Նա հայտարարել է, որ Ալ Դաֆրայում տեղակայված ամերիկյան կործանիչների հարձակումները Իրաքի և Եմենի վրա կանխվել են, քանի որ 2022 թվականին ամերիկացիները չէին շտապում պաշտպանել ԱՄԷ-ին այդ երկրների զինյալների հարձակումներից։