Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Artak-Zaqaryan-1

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ:

Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն:

Աստված օգնական հերոսական մեր Ժողովրդին:

Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:

--00—ՅՄ