2 օր է մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Screenshot_4

Մինչ մայրաքաղաքում բնակիչները քննարկում են Երևանում որոշ վարչական շրջաններում մարդաբոյ փոսերի պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները, մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում Շիրակի փողոցում  օրվա ընթացքում նրանց փորած փոսերի մեջ ավոտմեքեաներ են հայտնվում, գրում է Shamshyan.com-ը:

2 օրում արդեն այդ փոսերի համը զգացել են «Hyundai Elantra», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հայտնվել են փոսում: Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վարորդներին պատճառվել է նյութական վնաս: Նշված աշխատանքներն իրականացվում է «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից , իսկ տնօրենը Դավիթ Աբրահամյանն է:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կավարտվի նշված ՍՊԸ-ի կողմից աշխատանքները, բայց որ նման դեպքերը հաճախակիացել են մայրաքաղաքում, ապա հետևություններ պետք է անեն Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները ու «Գազպրոմ» ընկերությանը պարտավորեցնեն, որեսզի առաջին հերթին զբաղվի իր փորած փոսերի մոտ անվտանգության կանոնների պահպանմամբ, այլ ոչ թե մի երկու ժեշտ ու ցուցանակ տեղադրելով հարցը համարի լուծված:

Միչդեռ քաղաքակիրթ երկրներում նման փնթի աշխատանքի համար ընկերությունը ոչ միայն կենթարկվեր վարչական պատասխանատվության, ոչ միայն կփոխհատուցեր քաղաքացու վնասը, այլև կզրկեին նրան նմանատիպ աշխատանքներ իրականացնելուց, իսկ մեզ մոտ՝ Երևանում, կարծես թե «խիարը թարս է բուսնում»:

--00—ՅՄ