Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

g

 

Ապրիլի 25-ին Անիեր-սյուռ-Սենի (Asnières-sur-Seine) քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դո Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի (ANACRA) անդամները, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչները։

Ելույթներով հանդես եկան Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։

Արարողության ավարտին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։



--00—ՍՊ