Պենտագոնից հայտարարում են՝ F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

g

Ուկրաինային խոստացված F-16 կործանիչներն այս տարի կսկսեն երկիր ժամանել վերապատրաստված օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Վերջին երկու տարվա ընթացքում կոնտակտային խմբի անդամները խոստացել են հատկացնել միջին և մեծ հեռահարության ՀՕՊ ավելի քան 70 համակարգ, ինչպես նաև հազարավոր հրթիռներ։

Մենք տրամադրել ենք ավելի քան 3000 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 800 հիմնական մարտական տանկ։

Մենք Ուկրաինային տասնյակ հազարավոր հակատանկային հրթիռներ ենք փոխանցել։ Իսկ այս տարի Ուկրաինա կսկսեն ժամանել խոստացված F-16-ների էսկադրիլիաներ՝ օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին, որոնք պատրաստվել են այդ կոնտակտային խմբի անդամների կողմից»,- ասաց Օսթինը։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ կոնտակտային խումբը շարունակում է ակտիվացնել իր գործունեությունն Ուկրաինայի ամենահրատապ կարիքները բավարարելու համար:

--00—ՍՊ