ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

վ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր: Այս մասին հայտնույմ են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել  է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարեւորելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ առկա  համագործակցությունը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ եւ առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել  են  ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը եւ նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:  Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն:

Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաեւ թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը:

Նույն օրը հյուրերի հետ հանդիպել եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոեւան եւ Իրինա Գասպարյանը:

 --00—ԼՀ