Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

տիգ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականության կարևորությունը հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի բարելավման, ինպես նաև թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման հարցերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:

--00—ԼՀ