Կոնվերս Բանկը միացել է «Career City Fest»-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

photo_2024-04-26_09-35-30

Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները:

Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր:

«Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից, ինչպես նաև հասկանալու Բանկի մրցունակությունն այս ոլորտում, անելիքները և սպասումները: Այս անգամ ևս ներկայացնելու ենք կարիերայի զարգացման հնարավորությունները, որպես գործատու կիսվելու ենք նոր արժեքներով ու այն մշակույթով, որը միավորում է Բանկի աշխատակիցներին, մոտիվացնում ստեղծել նորն ու նպաստել ոլորտի զարգացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման դեպարտամենտի տնօրեն Շուշան Առաքելյանը:

Կոնվերս Բանկի մրցակցային առավելություններից կարևորվել է գործող խրախուսման լայն գործիքակազմը, այդ թվում՝ աջակցությունը աշխատակիցների վերապատրաստմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատանքային ներուժի իրացման հավասար պայմանների ապահովումը:

Մանրամասն՝ conversebank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

--00—ՅՄ