Խաղաղ ցուցարարներին կտրամադրվի իրավաբանական օգնություն․ 5 իրավապաշտպանների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

բագրատ սրբազան երթ.png-

ՀԻՆԳ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․

«Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես:

Ուստի խնդրում ենք բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի են լինելու կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատել մեզնից որևէ մեկի հետ»։

Իրավապաշտպաններ՝

Ռուբեն Մելիքյան

Վարազդատ Հարությունյան

Արսեն Բաբայան

Սերգեյ Հարությունյան

Վահան Հովհաննիսյան

--00—ՅՄ