Դեմ ես խավարին՝ լույս վառիր․ միացեք պայքարին ձեր լույսի շողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ի

Հարգելի հայրենակից,

Ստի, կեղծիքի և խավարի դեմ պայքարում մտել ենք ակտիվ փուլ, երբ բոլորս պարտավոր ենք մեր ջանքերը միատեղել հանուն հայկական պետության և հայ ժողովրդի:

Խավարի դեմ պայքարը խորհրդանշող երթը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ժամանելու է Երևան մայիսի 9-ին՝ բոլորիս լույսի, հավատի և պայքարի շուրջ համախմբելու նպատակով:

Առաջարկում ենք բոլոր համախոհներին, որոնք միանում են լույսի պայքարին, որպես իրենց աջակցության դրսևորում.

Օրվա լուսավոր ժամերին իրենց մեքենաները վարեն միացված լույսերով՝ մայիսի 6-ի կեսօրից սկսած՝ պայքարի ամբողջ ընթացքում:

Երեկոյան 21:00 - 22:00 պատուհանների մոտ կամ բակում, մոմ կամ լապտեր վառեն:

Լույսը, մարդկանց սրտերում բոցավառված ազատության խորհուրդն ունի և լույսն է, որ հաղթելու է խավարին:

Սա կխորհրդանշի մեր սպասումը լույսի գալստյան, մեր միատեղման և հանունի պայքարի:

 Տարածեք, և միացեք պայքարին ձեր լույսի շողով:

--00—ԼՀ