«Սպայկա»-ի՝ դիերով բեռնված սառնարանների վրա մոմ են վառել, խունկ ծխեցրել տղերքի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

․

Մեծամորի դիահերձարանի բակում՝ սառնարան-մեքենաների մեջ, մինչ օրս շուրջ 200 մարմին և մասունք է պահվում: Այս մասին գրում է Mediaport-ը։

Մեծամորի հիվանդանոցի ճանաչողական կենտրոնում կամավորության սկզբունքով աշխատող դատաբժիշկը պատմում է, որ զոհված տղաների մարմիններն անճանաչելի են դարձել:

Նշենք, որ պատերազմի հենց սկզբից տեսանյութեր տարածվեցին, որ հաղթանակի մասին ստող իշխանությունների հրահանգով՝ զոհերի մարմինները թաքցվում են «Սպայկա» ընկերության մեկ տասնյակ սառնարաններում՝ միանգամից զոհերի մեծ թիվ չհրապարակելու համար: 

Արդյունքում տղաների դիերը դարձել են անճանաչելի, որովհետև անգամ սառնարանային պայմաններում աճյունները ենթարկվում են լրջագույն փոփոխությունների: 

Ի դեպ, Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը քայլում էր Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 25-ի հանրահավքի առաջին շարքերում:

--00--ԱՀ