«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

362642618_105816242597897_549751139678051145_n

«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին։

Այդ առիթով ապրիլի 28֊ին՝ ժամը 18։30֊ին, հավաքվում ենք «Հանրապետության հրապարակ»-ում՝ իրականացնելու իրազեկման ակցիա։

Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։

Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը։

--00—ՅՄ