Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

5f68da88c5d04235157be0cd94bcc3ce_1683545715

Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանազատման շրջանակում համատեղ ականազերծել են համապատասխան տարածքները և ճշտել աշխարհագրական կոորդինատները։ Այս մասին այսօր Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է՝ հավելելով, որ կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարվել:

--00—ՅՄ