Անընդունելի է տարածաշրջանում խաղաղության հնարավորության դեմ ուղղված միակողմանի քայլերը. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

6614ffe4707dc6614ffe4707dd17126522606614ffe4707da6614ffe4707db

Ղրղզստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության համար վտանգ ներկայացնող մարտահրավերների մասին և ընդգծել, որ խաղաղության հնարավորության դեմ ուղղված միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն անընդունելի են։

--00—ՅՄ