Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

բա

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում, ըստ ադրբեջանական Azertac պետական գործակալության՝ երեկ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է azatutyun.am-ը։

«Հուսով ենք, տարածաշրջանում հիմնական սպառնալիք հանդիսացող հայկական անօրինական զինված ուժերի ներկայության դադարեցումը կծառայի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Բայրամովը։

Նա Ջասթին Ուելբիի է ներկայացրել նաև «հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները»։

--00—ԼՀ