Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք, այլընտրանքային գազ պիտի ունենանք, քննարկենք ու որոշենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Հայաստանի տարածքից չենք պատրաստվում մի մետր հող զիջել, սուտ լարվածություն են մտցնում, թե հասեք՝  հողերը հանձնեցին, այդ գյուղերը եղել են ադրբեջանական, իրենց հեռացրել ենք ու այդ տարածքում առաջին գիծ ենք ձևավորել։ Մենք ազնվորեն 12 կմ սահմանը կգծենք, հաջորդի ժամանակ, երբ իրենք ազնիվ չեղան, խնդիրը կփոխվի, կստիպենք մեր հողերից դուրս գան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու Ալիևի առաջարկին պատգամավորը նշեց, որ պետք է քննարկենք ու հասկանանք, բայց Հայաստանը պետք է մտածի այլընտրանքային գազ ձեռք բերելու մասին։

«Հայաստանը պետք է այլընտրանքային գազ ունենա, ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, տասնյակ տարիներով օգտվել ենք, հիմա իրենք փող են աշխատում, կորոշենք առնե՞նք, թե՝ չէ։ Եթե  ռուսները գազը փակեն, ի՞նչ ենք անելու, այլընտրանք պետք է ունենանք Իրանից ու Ադրբեջանից, վերջ-առաջ իրար հետ հարևան ենք, պիտի բարիդրացիական հարաբերություն ստեղծենք»,-ընդգծեց Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան