Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել․ Ուշակովը՝ մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

aknkalum-enq-or-phashinyany-km-n280090-1

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 79-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում, մասնակցելու են նաև ԱՊՀ-ի, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Շքերթին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ղեկավարները, առանձին հրավեր է ուղարկվել Կուբայի, Գվինեա Բիսաուի, Լաոսի ղեկավարներին։

«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ներկա չի լինելու նաև Ադրբեջանի նախագահը։ «Ադրբեջանում նույն ժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված արարողություններ են  անցկացվելու»,- ասել է Յուրի Ուշակովը։

--00—ՅՄ