Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն. Ուշակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

a186fa63-ec7a-45b3-9d66-3cb1250b9b72_w1200_r1

Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել, հենց Պուտինի ծննդյան օրն են զրուցել: Եղել են մի քանի բովանդակալից պահեր: Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն: Շատ բան կա քննարկելու», - ասել է նա։

--00—ՅՄ