Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

մար

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրեց կազմը. Բարեղամ Հարությունյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ),  Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92+), Անուշ Գրիգորյան (52 կգ), Եկատերինա Սիչովա (54 կգ), Անի Հակոբյան (66 կգ):

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Թաիլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին: Հայաստանը դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

 --00—ԼՀ