Օկուպացված Ակնայում թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

662b54ccd89b3662b54ccd89b41714115788662b54ccd89b1662b54ccd89b2

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ օկուպացված Ակնայում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօր դադարեցրել է իր գործունեությունը:

Նշենք, որ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի՝ 2021 թվականի հունվարի 30-ին օկուպացված Ակնայում ստեղծվել է թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոն՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով։

--00—ՅՄ