Բագրատ Սրբազանին «շպիոն», «գող» գրողները թաղում են իրենց երեխայի ապագան. Անաիս Սարդարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

 24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Տավուշյան ակցիաների ու իշխանական քարոզչությունների մասին խոսելով` դերասանուհին նշում է. «Բագրատ Սրբազանին «շպիոն», «գող» գրողները թաղում են  իրենց երեխայի ապագան»։

Դիմելով հասարակության այն անդամներին, ովքեր ասում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, Անաիսը զգուշացնում է.  «Կիրանցը, Բաղանիսը և նման գյուղերը քաղաքականություն չի, ես ուզում եմ իմ երկրի ղեկավարը կանգնի ու ասի ի՞նչ է լինելու, չի ասվում, որ մի քիչ էլ Վարդենիսից է տալու, հիմա իրականում մանիպուլացնում է Կիրանցով»:

«Երեխաս ապրում է Հայաստանում, որը շրջապատված է թշնամիներով, ինքը պիտի իմանա, իր տատիկի գյուղը տվել են ստորագրությամբ»,  - իր մտահոգություններն է հայտնում Սարդարյանը:

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման ու իշխանականների հանգստության մասին։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

 

--00—ԱՊ