ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու, կեցցե՛ս», այս խոսքերով Բագրատ Սրբազանը քաջալերել է տավուշցիներին և փորձել հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում։
Սրբազանը Կիրանցում աղոթք է բարձրացրել և հորդորել խաղաղ մնալ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Կիրանցում իրավիճակը լարվել է։ Հրմշտոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը:
--00—ՍՊ