ՔՊ-ականները կգործուղվեն Ալբանիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Screenshot_11

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 63-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար՝ մայիսի 12-16-ը Տիրանա կգործուղվեն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Արսեն Թորոսյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ օրապահիկը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

--00—ՅՄ