Ոչ ոք չի կարող Եկեղեցու հետ մարտնչել, ինձ մի տարեք փողոցային խոսակցության. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Մարդիկ ուզում են ազատագրվել այս ամբողջ կեղտոտ, մեխսալից, նվաստացած, ստորացված վիճակից։ Ուզում են հաշտ ապրել, ուժեղ ապրել, ազատ ապրել, հաղթանակած ապրել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով երթի մասնակիցների թվի ավելացումներից։

Նա նշեց, որ մարդիկ չեն վախենում ոչնչից, մարդկանց վախեցնողներն են վախենում ամեն ինչից։

Սրբազանը չցանկացավ մեկնաբանել վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները, նա ասաց․ «Ոչ ոք չի կարող Եկեղեցու հետ մարտնչել, ինձ մի տարեք փողոցային խոսակցության»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ