Վարդան Ղուկասյանը փողոցային պայքարի մեջ չկա․ անձնական խնդիրներ ունի, վախենում է․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 8, 24News

Վարդան Ղուկասյան

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, փողոցային պայքարին եւ իշխանափոխության պահանջին: Պարոն Ղուկասյանը հարցը ամբողջությամբ լսելուց հետո պարզապես անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի: Այն դեպքում, երբ մինչ հարցը հնչեցնելը, հարցրել ենք, կարելի է երկու հարց, պատասխանել է. «Ասեք»:

Թե ինչու է պարոն Ղուկասյանը խուսափում, կարելի է հասկանալ: Նրան ներկա փողոցային շարժան մեջ տեսնողներ չեն եղել: Բայց ահա սիրում է պարբերաբար քննադատել գործող իշխանություններին, որոնց «հեղափոխությանը» լավ էլ մասնակցում էր: Ու ինչո՞վ կբացատրի այս հակասությունը, եթե հաստատի, որ փողոցային պայքարի մեջ ինքը չկա, քանի որ անձնական խնդիրներ ունի, վախենում է: Մնում է չպատասխանելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ