ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից։ Նրա ինքնազգացողությունը լավ է։
«Ինձ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ինձ հետ»,- մանրամասնել է Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանին ձերբակալել են Տավուշից, իբր խուլիգանություն կատարելու համար։
Պետրոսյանը Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնորդներից է․
«Տավուշի համար պայքարը շարունակվելու է»,- վստահեցրել է նա։
--00—ՍՊ