Դիրքերը քանդում, ականները հանում, զորքը հետ են քաշում ու ասում, թե սահմանը ուժեղացրել ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ալիևից առաջ ընկած՝ Փաշինյանը, տարածքները տալով, գնում է, նա մեծ ծրագիր է իրականացնում, որին մենք զոհ ենք գնում, կարող է ամբողջ Հայաստանը ու հայ ժողովուրդն էլ վերանան, որտեղ Թուրքիան հրաման կատարող է ընդամենը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Խոսելով սահմանազատման մասին՝ Լոքմագյոզյանը նկատեց, որ այդ հատվածում կրակոցներ քիչ են եղել, քանի որ այն լավ կահավորված էր։ «Ականները հանում ենք, դիրքերը քանդում, զորքը հետ քաշում, մի զենքով սահմանապահ կանգնեցնում, որ ավելի ուժեղանա՞նք, սահմանապահը խախտումն է կանխում, ոչ թե պահում, այս ամենի մեջ տրամաբանություն չկա»,-ավելացրեց թուրքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ